Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ և 102-րդ հոդվածի 4-րդ կետերի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Աշտարակի աղբահանություն և սանիտարական մաքրում>>, <<Աշտարակի խմելու ջրի մատակարարման և սպասարկման>> համայնքային հիմնարկներին և <<Բարեկարգում>> ՀՈԱԿ-ին, համաձայն հավելված 1-ի, հավելված 2-ի և հավելված 3-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Աշտարակ համայնքի ավագանու 11.04.2022թ. N 48-Ա և 30.06.2022թ. N 101-Ա որոշումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
4.Սույն որոշումից բխող հետագա իրավական ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին: |