Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 350
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ՕՇԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31․01․2025թ․ N 2/փ-46 և N 2/փ-47 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում և Օշական բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հաստատել Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-113-0227-0091 ծածկագրով 0,06հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /0,05163հա-արոտավայր և 0,00837հա-վարելահող/ նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

2. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 02-001-0191-0011 ծածկագրից 0,000049հա, 0,00623հա և 0,003154հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամասերի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխությունը:

3. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի և Օշական բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner