Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 421
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 մարտի 2025 թ.

ԿԱՐԵՆ ԶԱՐԻՄՈՎԻ ՀԱՐՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կարեն Զարիմովի Հարոյանի 06.03.2025թ N 2524 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 6-րդ փողոց, բնակելի տուն 64 հասցեում գտնվող Կարեն Զարիմովի Հարոյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-080-0011-0005/ 0.1232 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը, անասնաշենքը, պարիսպը և պատուհանները, որոնք կառուցվել են 2010թ., դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Կարեն Զարիմովի Հարոյանի /ծնվ․ 31․08․1982թ․/, Զարիմով Երեմի Հարոյանի /ծնվ․ 01․11․1958թ․/, Սոնա Զարիմովի Հարոյանի /ծնվ․ 12․12․1979թ․/ և Զաքար Զարիմովի Հարոյանի /ծնվ․ 04․05․1986թ․/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 6-րդ փողոց, բնակելի տուն 64 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0011-0005 կադաստրային ծածկագրով, 20239YYSHG չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.1232 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2010թ. կառուցված, 8.9 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 31.7 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 5.72 քմ պարիսպը և 3 հատ պատուհանը /ընդամենը 46.32 քմ, որից 8.9 քմ բնակելի տուն, 37.42 քմ օժանդակ շինություն և 3 հատ պատուհան/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք /ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, 1 հատ պատուհանի համար վճարելով 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ :

1) 8.9 x 743 = 6613 /վեց հազար վեց հարյուր տասներեք/ ՀՀ դրամ։

2) 37.42 x 446 = 16690 /տասնվեց հազար վեց հարյուր իննսուն/ ՀՀ դրամ։

3) 3 x 1000 = 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ։

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 26303 /քսանվեց հազար երեք հարյուր երեք/ ՀՀ դրամ։

2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner