Հիմք ընդունելով Նվարդ Խուդավերդյանի 29.10.2025թ. N 14616՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-058-0120-0015, 0,037 հա/ տալ 15 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 1-ին փողոց, 4-րդ նրբանցքի 1-ին փակուղի, հողամաս N 15:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: