Այսօր: Հինգշաբթի, 9 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 208
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 հունվարի 2025 թ.

ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՈՍԻ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վահան Ղազարոսի Աբգարյանի 16.12.2024թ N 14360 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 4-րդ փողոց, բնակելի տուն 13 հասցեում գտնվող Վահան Ղազարոսի Աբգարյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-080-0012-0006/ 0.14167 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը, տնտեսական շինությունը, պարիսպը, պատուհանները և դուռը որոնք կառուցվել են 2006թ., դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Վահան Ղազարոսի Աբգարյանի /ծնվ․ 07․01․1964թ․/, Իրինա Ֆրոնդովիկի Կյուրեղյան /ծնվ․ 08․10․1967թ․/, Ռուբեն Վահանի Աբգարյան /ծնվ․ 22․12․1986թ․/ և Հերմինե Վահանի Աբգարյան /ծնվ․ 17․12․1988թ․/, սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 4-րդ փողոց, բնակելի տուն 13 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0012-0006-ից կադաստրային ծածկագրով, 2023EKWER9 և 2023WKWEQQ չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրերով 0.1467 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2006թ. կառուցված, 65․7 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 13․9 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 17․34 քմ արտաքին մակերեսով պարիսպը, 3 հատ պատուհանը և 1 դուռը /ընդամենը արտաքին չափերով 96․94 քմ, որից 65․7 քմ բնակելի տուն, 31․24 քմ օժանդակ շինություն/, 3 հատ պատուհան և 1 դուռ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, 1 պատուհանի համար վճարելով 1000 /հազար/ ՀՀ դրամ, 1 դռան համար վճարելով 1000 /հազար/ ՀՀ դրամ:

1) 65․7 x 743 = 48815 /քառասունութ հազար ութ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ։

2) 31․4 x 446 = 14005 / տասնչորս հազար հինգ/ ՀՀ դրամ։

3) 3 x 1000 = 3000 / երեք հազար/

4) 1 x 1000 = 1000 / մեկ հազար/

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 66820 /վաթսունվեց հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամ։

2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner