Հիմք ընդունելով Գայանե Վահանյանի 25.12.2023թ. N 14040` սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանի ինքնակամ բաց պատշգամբն օրինական ճանաչելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի III բաժին/ որոշումների և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ ինքնակամ կցակառույցն իրականացվել է 2016թ., դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Գայանե Վահանի Վահանյանին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ա․ Մանուկյան փողոց, N 23 բազմաբնակարան բնակելի շենքի N 4 հասցեում գտնվող բնակարանի՝ շենքի ծավալից դուրս ինքնակամ 30,48քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 համապատասխան հաշվին վճարել 18 014 /տասնութ հազար տասնչորս/ ՀՀ դրամ /հաշվառման ծածկագիր՝ 2023YV5L2L/:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա․ Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: