Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 450
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 85-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2025 թվականի N 85-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ - ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սպարտակ Մուրադյանի ներկայացուցիչ Ազատ Հովհաննիսյանի 05.05.2025թ. N 5291, Գևորգ Խուդոյանի 20.05.2025թ. N 6089, Գոհար Բեգլարյանի 22.05.2025թ. N 6252 և Գարեգին Գևորգյանի ներկայացուցիչ Լուսինե Տոնյանի 22.05.2025թ. N 6243՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0417-0059 ծածկագրով, Գևորգ Վազերի Խուդոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,126հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնապահական տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0231-0015 ծածկագրով, Սպարտակ Ստեփանի Մուրադյանին, Արուսյակ և Քրիստինե Սպարտակի Մուրադյաններին և Ազատուհի Վաչագանի Սահակյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,49753հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /չորանոցների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0113-0001 ծածկագրով, Գոհար Սամվելի Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող 1,19հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,0558հա հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ. արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0747-0047 ծածկագրով, Գարեգին Հարությունի Գեվորգյանին, Ռիմա Ռազմիկի Հովսեփյանին, Մարինե Հարությունի Գևորգյանին և Թամարա Գարեգինի Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,3287հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,1571հա հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


Կողմ -16

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner