Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 15.01.2025թ. N 11-Ա որոշումները, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Մ. Թովմա---սյանը 11.12.2024թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-061-0200-0127 ծածկագրերով 1․53 մակերեսով հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 07.04.2025թ. N 03 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 02-061-0200-0127 ծածկագրերով, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 10122024-02-0084 տրվ․ 10․12․2024թ․, / 1․53 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության / այլ / հողամասի նկատմամբ Մհեր Վոլոդյայի Թով------սյանի / անձ. հմ. 001533991 տրվ. 30.03.2015թ. 029/ հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 2031-----800 / երկու միլիոն ե----րեսունմեկ հազար ութ հարյուր / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին / ժ/պ Վ. Վարդանյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: