Այսօր: Երկուշաբթի, 29 Մայիսի 2023թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արմինե Սիմոնյանի 15.02.2023թ. N 1375, Գարիկ Ավագյանի 21.02.2023թ. N 1557, Նինել Բադալյանի 17.02.2023թ. N 1478, Լևոն Մկրտչյանի 22.02.2023թ. N 1579, Ռուստամ Հովհաննիսյանի 27.02.2023թ. N 1725, Կորյուն Մարգարյանի 27.02.2023թ. N 1726, Գրիգոր Բաղդասարյանի լիազորված անձ Գրիգոր Գասպարյանի 01.03.2023թ. N 1845, Արայիկ Կարապետյանի լիազորված անձ Գրիգոր Գասպարյանի 01.03.2023թ. N 1844, 1846 և 1847, Վարդան Սարգսյանի 01.03.2023թ. N 1843, Սուրեն Հմայակյանի 02.03.2023թ. N 1886, <<Հաղթանակների նոր քաղաք>> ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Մկոյանի 02.03.2023թ. N 1883 և 1884, <<ԼԻԼ>> ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Պետրոսյանի 02.03.2023թ. N 1885 և Արսեն Բարսեղյանի 03.03.2023թ. N 1899` հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0355-0095 ծածկագրում գտնվող, Արմինե Սուրենի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1969հա գյուղատնտեսական նշանակության հողամասում ինքնակամ բնակելի նշանակության շինություններով զբաղեցված և շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 0,0969հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 2. Հավանություն տալ Գարիկ Էռնեստի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի 02-004-0105-0110 ծածկագրով 0,05հա գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու /կորիզավոր/ նպատակային նշանակությունը՝ բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

  3. Հավանություն տալ Նինել Սամվելի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 07-050-0060-0024 ծածկագրով 0,12031հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը՝ բնակելի տան կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

  4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի 02-108-0021-0007 և 02-108-0021-0008 ծածկագրերից, համայնքային սեփականության հանդիսացող 0,04հա գյուղատնտեսական նշանակության հողամասում ինքնակամ բնակելի տան օրինականացման նպատակով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 5. Հավանություն տալ Ռուստամ Թաթուլի Հովհաննիսյանին և Ասպրամ Արայիկի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրի 02-114-0118-0001 ծածկագրից 1,42206հա ընդհանուր մակերեսով հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության հողամասերի /պատմական և մշակութային/ նպատակային նշանակությունը՝ կադաստրային քարտեզներում անճշտությունների ուղղման նպատակով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

6. Հավանություն տալ Կորյուն Շավարշի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի 02-110-0117-0069 ծածկագրով 0,3482հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,10419հա վարելահողի նպատակային նշանակությունը՝ տաղավարների կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

7. Հավանություն տալ Գրիգոր Կարապետի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0348-0022 ծածկագրից 1,3426հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,3501հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը՝ տաղավարների և լողավազանի կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 8. Հավանություն տալ Արայիկ Ռազմիկի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի 02-108-0247-0212 ծածկագրով 0,26217հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը՝ հասարակական նշանակության շենք-շինությունների կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 9. Հավանություն տալ Արայիկ Ռազմիկի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի 02-108-0247-0209 ծածկագրով 0,05384հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը՝ հասարակական նշանակության շենք-շինությունների կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 10. Հավանություն տալ Սամվել Սերգեյի Ղազարյանին, Աշոտ Սամվելի Ղազարյանին և Գայանե Վոլոդյայի Գասպարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0358-0066 ծածկագրով 1,0հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,13435հա պտղատու այգու /հնդավոր/ նպատակային նշանակությունը՝ բնակելի տան կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

  11. Հավանություն տալ Վարդան Ռազմիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի 02-020-0114-0054 ծածկագրով 0,07հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը՝ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 12. Հավանություն տալ Սուրեն Օնիկի Հմայակյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի 02-004-0105-0050 ծածկագրով 0,24հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,1հա վարելահողի նպատակային նշանակությունը՝ բազմաֆունկցիոնալ հասարակական օբյեկտի կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 13. Հավանություն տալ <<Հաղթանակների նոր քաղաք>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0662-0009 ծածկագրով 2,1656հա վարելահողի և 02-001-0662-0179 ծածկագրով 0,288հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը՝ հասարակական նշանակության շենք-շինություններ կառուցելու նպատակով բնակավայրերի հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 14. Հավանություն տալ <<Հաղթանակների նոր քաղաք>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0662-0094 ծածկագրով 0,7հա արոտավայրի, 02-001-0662-0116 ծածկագրով 4,0926հա վարելահողի և 02-001-0662-0122 ծածկագրով 0,2715հա խաղողի այգու նպատակային նշանակությունը՝ բնակելի թաղամաս կառուցելու նպատակով բնակավայրերի հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

15. Հավանություն տալ <<ԼԻԼ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-2001-0001 ծածկագրից 0,07439հա ջրային հողերի նպատակային նշանակության /գետեր/ հողամասի նպատակային նշանակությունը հատուկ պահպանվող տարածքների հողերի /հանգստի համար նախատեսված/, 02-001-0742-0006 ծածկագրից 0,45842հա հատուկ պահպանվող տարածքների հողերի և 0,03698հա բնակավայրերի նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը ջրային հողերի /գետեր/, ինրպես նաև 02-001-1570-0001 ծածկագրից 0,03618հա բնակավայրերի ընդհանուր օգտագործման, 02-001-0742-0006 ծածկագրից 1,04412հա և 0,27316հա բնակավայրերի այլ հողամասերի և 02-001-1981-0001 ծածկագրից 0,21637հա ջրային հողերի /գետեր/ նպատակային նշանակությունը հատուկ պահպանվող տարածքների հողերի /հանգստի համար/՝ կադաստրային քարտեզներում անճշտությունների ուղղման նպատակով փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

16. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վանաձորի խճուղի N 8/1 հասցեում գտնվող, 02-001-0302-0007 ծածկագրով, Արսեն Սամվելի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող 0,048հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության հողամասում առկա արտադրական նշանակության շինությունների /սառնարանային տնտեսություն և ծածկ/ նպատակային նշանակությունը հասարակական նշանակության /ավտոտեխսպասարկման կայան/ փոփոխելու նպատակով 0,048հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

17. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0069-0012 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 1,0091հա   արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner