Հիմք ընդունելով Բաբկեն Սահակյանի 26.06.2025թ. N8192 դիմումը`, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ. 1. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող, 02-112-0010-0005 ծածկագրից բնակավայրերի նշանակության հողամասից 0,00743 քմ բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման: 2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Վ. Վարդանյան/ - Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: