Հիմք ընդունելով Ավետիս Ավետիսյանի 25.04.2023թ. N 4023, Վահե Երեմյանի 05.04.2023թ. N 3264, Խաչատուր Աբելյանի 27.04.2023թ. N 4106 և <<ՍԱՆՍԱ>> ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սարգսյանի 04.05.2023թ. N 4362՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0283-0002 ծածկագրով, Ավետիս և Սվետլանա Լևոնի Ավետիսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,4205հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /խաղող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0603-0028 ծածկագրով, Վահե Երեմի Երեմյանին սեփականության իրավունքով պատկանող 1,0153հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,2082հա վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնաշենքի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0244-0025 ծածկագրով, Խաչատուր Աբելի Աբելյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2586հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի վարչական սահմանում գտնվող, <<ՍԱՆՍԱ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 02-004-0223-0033 ծածկագրով 0,2586հա, 02-004-0223-0032 ծածկագրով 0,182հա և 02-004-0223-0031 ծածկագրով 0,51հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: