Հիմք ընդունելով Մուրադ Մուրադյանի 19․11․2024թ․ N 13045, <ՆԱՅԻՐԻ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ> ՍՊԸ-ի լիազորված անձ Ռոբերտ Մաղաքյանի 15․01․2025թ․ N 306, Հովիկ Գրիգորյանի 17․01․2025թ․ N 377, Սամվել Վաղարշակյանի 21․01․2025թ․ N 510, Հրաչյա Մնացականյանի 24․01․2025թ․ N 665, Հովհաննես Խանչալյանի 27․01․2025թ․ N 729, Արթուր Ավթանդիլյանի 29․01․2025թ․ N 787 և Հակոբ Փիլոյանի 30.01.2025թ. N 815 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին` Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․ 1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց, N 85/8 հասցեում գտնվող, 02-001-0075-0035 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 498քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ / կադաստրային արժեքով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0075-0033 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Մուրադ Սարգսի Մուրադյանին: 2. Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 02-113-0260-0127 ծածկագրով 0,0511հա հողամասը /վարելահող/ ուղղակի վաճառքով՝ 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-113-0260-0060 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր <ՆԱՅԻՐԻ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ> ՍՊԸ-ին: 3. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի 1-ին փողոց, N 64/1 հասցեում գտնվող, 02-112-0026-0023 ծածկագրով 455,4քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 2 200 000 /երկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-112-0026-0020 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հովիկ Գասպարի Գրիգորյանին: 4. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 2-րդ փողոց, N 7/3 հասցեում գտնվող, 02-061-0020-0038 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 196,43քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 314 000 /երեք հարյուր տասնչորս հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-061-0020-0042 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Սամվել Արտուշի Վաղարշակյանին: 5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի 5-րդ թաղամաս, N 66/1 հասցեում գտնվող, 02-001-0736-0023 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 352քմ հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված հողամասը ուղղակի վաճառքով՝ 3 128 000 /երեք միլիոն մեկ հարյուր քսանութ հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0361-0012 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հրաչյա Հունանի Մնացականյանին: 6. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի 5-րդ թաղամասում գտնվող, 02-001-0311-0019 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 180,6քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ / կադաստրային արժեքի 200%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0311-0017 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հովհաննես Արարատի Խանչալյանին: 7. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Աշտարակի խճուղի, N 2/1 հասցեում գտնվող, 02-001-0451-0015 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 904քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 7 000 000 /յոթ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0451-0011 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասերի սեփականատեր Արթուր Միշայի Ավթանդիլյանին: 8. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 9-րդ փողոց, N 4/1 հասցեում գտնվող, 02-058-0071-0045 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 13,2քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-058-0071-0035 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հակոբ Ռաֆիկի Փիլոյանին: |