Հիմք ընդունելով Սարգիս Թեմուրյանի 17.02.2025թ. N1640 դիմումը`, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ. 1. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրում գտնվող, 02-068-0002-0101 ծածկագրից բնակավայրերի նշանակության հողամասից 66,8 քմ բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման: 2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ/ - Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: