Հիմք ընդունելով Արամ Աշխարհիկի Բաբկենյանի 25.04.2025թ N 4963 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող Արամ Աշխարհիկի Բաբկենյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-113-0035-0076/ 0.11489 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Արամ Աշխարհիկի Բաբկենյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Արամ Աշխարհիկի Բաբկենյանի /ծնվ. 01.05.1976թ./, Թելլի Աշխարհիկի Սայադյանի /ծնվ. 20.01.1975թ./ և Գեղեցիկ Աշխարհիկի Ավագյանի /ծնվ. 22.07.1973թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-113-0035-0076 ծածկագրով 0.11489 հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: