Հիմք ընդունելով Տիգրան Ադամյանի 10.11.2025թ. N 16193 դիմումը՝ հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.10.2025թ. N 5960 և 5962 վկայագրերը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր՝ 02-061-0105-0038/, 1,4հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի /N 22102025-02-0031 գրանցման վկայական/ նկատմամբ 05.04.2002թ. կնքված ՍՄ 915 վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրում կատարել վարձակալի փոփոխություն՝ Նիկոտիմոս Գրիգորի Ադամյանի փոխարեն վարձակալ է հանդիսանում ժառանգորդ Տիգրան Նիկոտիմոսի Ադամյանը:
2. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /պետեր՝ Ն․ Մուրադյան, Ս․ Պապյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: