Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 30/07/2024 N Կ-30072024-02-0189 որոշումը և Լևոն Ավետիսյանի 25.12.2024թ. N 14822 դիմումը, իրեն պատկանող Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-086-0013-0118 ծածկագրով 0.0396 հա բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 38.1 հոդվածի 1-ին կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Լևոն Մուրադի Ավետիսյանի /ծնվ.05.02.1957թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-086-0013-0118 ծածկագրում, իրեն պատկանող բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. կառուցված 396.0 քմ բնակելի տան և 50.4քմ օժանդակ շինությունների /ավտոտնակ՝ 24.8քմ, անասնաշենք՝ 19.4քմ և ծածկոց՝ 6.2քմ / նկատմամբ:
2. Համայնք Աշտարակ Ոսկեհատ բնակավայրում գտնվող անշարժ գույքը /ծածկագիր 02-086-0013-0118/ տալ 9 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ոսկեհատ բնակավայր, 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, 9 բնակելի տուն:
3. Աշտարակ համայնքի ղեկավարի 10.06.2024թ. թիվ 1979-Ա որոշումը ճանաչել չեղյալ:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: