Այսօր: Կիրակի, 23 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 694-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2024 թվականի N 694-Ա

ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Շուշիկ Մանուկի Հարությունյանի 28.02.2024թ N 2240 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրում գտնվող Շուշիկ Մանուկի Հարությունյանի կողմից փաստացի տիրապետվող /օրենսդրության պահանջների խախտմամբ հատկացված, ծածկագիր 02-109-0085-0013, 0014/ 0.24000 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Շուշիկ Մանուկի Հարությունյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Շուշիկ Մանուկի Հարությունյանի /ծնվ.01.01.1940թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի կադաստրային քարտեզի 02-109-0085-0013, 0014 ծածկագրերից 0.24000 հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

2. Համայնք Աշտարակ ՈՒջան բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-109-0085-0013, 0014, 0.24000 հա/ տալ 25 համարը և հասցեն համարել

- Համայնք Աշտարակ, ՈՒջան բնակավայր, 30-րդ փողոց, հողամաս N 25:

3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner