Հիմք ընդունելով Թոռնիկ Ղազարյանի 27.02.2026թ. N 2698՝ վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Վերահասցեավորել համայնք Աշտարակ, քաղաք Աշտարակ, Արա-2 թաղամասի 3-րդ փողոց, 32 հասցեում գտնվող անշարժ գույքը / ծածկագիր՝ 02-001-
0403-0005/ և նոր հասցեն համարել`
-Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Արա-2 թաղամասի 6-րդ փողոց, 8 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին ժ․պ․ /Վ․ Վարդանյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: