Հիմք ընդունելով Հայրապետ Հարությունյանի 10․09.2024թ. N10164 դիմումը, Աշտարակի համայնքապատկան հող երի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 24.01.2025թ. թիվ 12 արձանագրությունը՝ նկատի ունենալով այն փաստը, որ Հայրապետ Հարությունյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող 0.26հա հողամասը ըստ կադաստրային քարտեզի հանդիսանում է արոտավայր, սակայն փաստացի այն վարելահող է (հիմք՝ հողամասի փաստացի չափագրությունը և հողհատկացման քաղվածքը), ղեկավարվելով ՀՀ կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1.Հայրապետ Արկադյայի Հարությունյանին /ծնվ.09.03.1961թ./, Գոհար Աբրահամի Հարությունյանին /ծնվ.21.03.1965թ./, Տաթևիկ Հայրապետի Հարությունյանին /ծնվ.24.06.1989թ./, և Վարդան Հայրապետի Հարությունյանին /ծնվ.24.06.1989թ./ համատեղ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքում գտնվող 02-001-0831-0001-ից ծածկագրով 0.26հա հողամասի հողատեսքը ցածրարժեք արոտավայրից փոխադրել բարձրարժեք վարելահողի՝ առանց հողի հարկից ազատելու: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ: