Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 նոյեմբերի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 12․06․2025Թ․ N 1592-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Խանում Գևորգյանի լիազորված անձ Լևոն Գևորգյանի 14.11.2025թ. N 16440 դիմումը և գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-05112025-02-0116 որոշումը, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին>Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թ․ մայիսի 15-ը, իսկ թիվ 2, 3 և 4 ինքնակամ օժանդակ շինությունները կառուցվել են 2001թ. մայիսի 15-ից հետո, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 

1․ Համայնքի ղեկավարի 12․06․2025թ․ N 1592-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությամբ․

< 1. Խանում Ենոքի Գևորգյանին/ ծնվ 14.05.1950թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 02-001-0369-0015/ ինքնակամ կառուցված /հաշվառման ծածկագիր՝ 2023T4RWEE/ 201,42քմ մակերեսով բնակելի տունը և 30,15քմ ընդհանուր արտաքին մակերեսով թիվ 2, 3 և 4 օժանդակ շինությունները ճանաչել օրինական՝ բնակելի տան համար առանց օրինականացման համար վճարի գանձման, իսկ օժանդակ շինությունների օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվեհամարին վճարել 59 365 /հիսունինը հազար երեք հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ:>

2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /պետեր՝ Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:

- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner