Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին` 
 Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Հաստատել Աշտարակ համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն` 
                                                                    /հազ. դրամ/    
                                           Վարչական բյուջե                Ֆոնդային բյուջե           Ընդամենը 
Եկամտային մաս             5031220․1                    1900000․0                  6931220․1 
Ծախսային մաս              5044220․1                    2155000.0                  7199220․1      
Դեֆիցիտ                     - 13000․0                      - 255000.0                 -268000․0         
           Պահուստային ֆոնդ      1250000.0                              0                     1250000.0     
  
2. Հաստատել Աշտարակ համայնքի 2025թ.-ի տարեկան բյուջեի եկամտային մասը` համաձայն հավելված 1-ի: 
3. Հաստատել Աշտարակ համայնքի 2025թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հավելված 2-ի:  
4. Հաստատել Աշտարակ համայնքի 2025թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 3-ի: 
5. Հաստատել Աշտարակ համայնքի 2025թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հավելված 4-ի: 
6. Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի: 
7. Հաստատել Աշտարակ համայնքի 2025թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 6-ի: 
8. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև: 
9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: 
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 
   |