Հիմք ընդունելով Ռիմա Պողոսյանի 21.07.2025թ. N 9392 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 09.09.2025թ. N 109-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասերը սահմանակից են ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասերի չափերից ելնելով՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան, դրանք կարող են օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի-շինությունների սպասարկման և դրանց վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջներով,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց, N 103/5 հասցեում գտնվող, 02-001-0376-0053 ծածկագրով 4,7քմ և Երևանյան փողոց, N 103/6 հասցեում գտնվող, 02-001-0376-0074 ծածկագրով 10,1քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերը ուղղակի վաճառքով՝ 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0376-0013 ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի սեփականատեր Ռիմա Շոթայի Պողոսյանին:
2․ Օտարման գինը 02-001-0376-0053 ծածկագրով 4,7քմ հողամասի համար կազմում է 95 000 /իննսունհինգ հազար/ ՀՀ դրամ, իսկ 02-001-0376-0074 ծածկագրով 10,1քմ հողամասի համար՝ 205 000 /երկու հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամ։
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: