Հիմք ընդունելով Մարո Թադևոսի Գարանյանին 09.06.2025թ. N 7137 դիմումը, իրեն պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0180-0010 ծածկագրի բնակելի տան, տնտեսական շինության, շինության և պարսպի մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անշարժ գույքերը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Մարո Թադևոսի Գարանյանի /ծնվ. 12.04.1965թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0180-0010 ծածկագրով մինչև 2001թ. կառուցված 72.5 քմ բնակելի տան, 32.3 քմ տնտեսական շինության, 19.7 քմ շինության և 8.1 քմ պարսպի նկատմամբ /ընդամենը 132.6 քմ/ :
2. 02-001-0180-0010 ծածկագրով անշարժ գույքի հասցեն համարել՝
- Համայնք Աշտարակ, ք. Աշտարակ, Վ. Ալազանի փողոց, 7/1 բնակելի տուն:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: