Հիմք ընդունելով Ինդիրա Ավետիսյանի 03.11.2025թ. N 15798՝ անշարժ գույքը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Վերահասցեավորել համայնք Աշտարակ, ք․Աշտարակ, Նարեկ-1 թաղամաս, 26ա հասցեում գտնվող անշարժ գույքը / ծածկագիր՝ 02-001-0142-0012/ և նոր հասցեն համարել`
-Աշտարակ համայնք, ք․Աշտարակ, Նարեկ թաղամասի 1-ին փողոց, 48 քոթեջ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: