Հիմք ընդունելով <<ՂԱԼԱ>> ՍՊԸ-ի տնօրեն Ահմեդ Ջումահ Մոհամմեդ Ալքաբուեի Ալշեհհի լիազորված անձ Մոհամադ Հասսանի Թալաինիի 30.01.2025թ. N 797` անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայր, 32-րդ փողոց, N 35/1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասին /ծածկագիր` 07-050-0107-0135-ից, 0,0965 հա/ տալ 35/2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բնակավայր, 32-րդ փողոց, հողամաս N 35/2:
Հողամասի մնացած մասի /0,4535 հա/ հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բնակավայր, 32-րդ փողոց, հողամաս N 35/1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: