Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 07/07/2025 N Կ-07072025-02-0166 որոշումը և Հովակիմ Շալվայի Իրիցյանի 08.07.2025թ. N 8727 դիմումը,, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Աշտարակ համայնքի ղեկավարի 23.06.2025թ. N 1691-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությունը.
<< 1. Հովակիմ Շալվայի Իրիցյանին և Լյուբա Զորկինի Իրիցյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի, Սուրբ Սարգսի փողոց, N 31 հասցեով, 02-001-0078-0003 կադաստրային ծածկագրով, բնակելի կառուցապատման հողամասում կառուցված՝ /հաշվառման ծածակագիր N 20237WBFAE/ 36.6 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը /կառուցված 2011թ./, 11.69 քմ և 1.33 քմ մակերեսներով պարիսպը ճանաչել օրինական և ավտոտնակի ու պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 97702 /իննսունյոթ հազար յոթ հարյուր երկու/ ՀՀ դրամ:>>
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ.Վարդանյան/։
-Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: