Հիմք ընդունելով ,,Սուրեն Միսկարյան,, ՍՊԸ-ի տնօրեն Վարսինե Սուրենի Միսկարյանի 06.10.2025թ. N 13154՝ դիմումը, լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված փաստացի օգտագործվող 02-001-0684-0005 ծածկագրով 1.54485 հա հողամասի չափագրումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի և 28-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքում գտնվող ,,Սուրեն Միսկարյան,, ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմանների ճշգրտումը, որի արդյունքում հողամասի մակերեսը կազմել է 1.54485 հա:
2. Հաստատել հողամասի ճշգրտված հատակագիծը:
3.Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1,2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: