Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 26․03․2025թ․ N 2/փ-110, 28․03․2025թ․ N 2/փ-114 և 04․04․2025թ․ N 2/փ-122 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում, Աղձք և Արուճ բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 02-022-0028-0010 ծածկագրով 0,0829հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, էներգետիկայի հողեր գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-008-0132 ծածկագրից 0,00401հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
3. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտաակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0596-0201 ծածկագրով 0,05հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
4. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, Բազմաղբյուր, Աղձք և Արուճ բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում: |