Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.12.2019թ թիվ 72-Ն որոշման <<Հավելված 1-ի>>7-րդ կետը,<<ՔԱՍԱԽԱՁՈՐ>>ՍՊԸ-ի հայտը և վճարման անդորրագիրը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >>ՀՀ օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 19.07.2007թ. թիվ 843-Ն որոշման պահանջներով՛ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.<<ՔԱՍԱԽԱՁՈՐ>>ՍՊԸ-ին տալ 22.07.2020-.22.10.2020թթ. ընթացքում Աշտարակ համայնքի Քասախի կիրճ 41 հասցեում ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն/կցվոււմ է/
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրավական ակտը <<ՔԱՍԱԽԱՁՈՐ>>ՍՊԸ-ին հանձնելու պահից: