Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 343-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 փետրվարի 2025 թվականի N 343-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՌՈՅԻ ՁՈՐԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <ԲԻՈՊՐՈՄ> ՍՊԸ-ի տնօրեն Արման Միրզոյանի 22.01.2025թ. N 560՝ ինքնակամ շինությունների օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև շինությունները չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէենՀայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

1. Աշտարակ քաղաքի Վառոյի Ձորակ թաղամասում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0033-0018/, համայնքային սեփականություն հանդիսացող 504,8քմ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 138,9քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 137,5քմ/ ինքնակամ անասնաշենքը, 73,4քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 61,4քմ/ ինքնակամ սպանդանոցը, 4,5քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 3,7քմ/ ինքնակամ սանհանգույցը, 8,8քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 6,2քմ/ ինքնակամ պահակատունը և 27,6քմ մակերեսով ինքնակամ պարիսպը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023XMETUD/:

2. Առաջին կետում նշված ինքնակամ |շինությունները ճանաչել օրինական և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Վառոյի Ձորակ 2-րդ թաղամաս, շինություն N 1/1:

4. Առաջարկել կառույցն իրականացրած <ԲԻՈՊՐՈՄ> ՍՊԸ-ին գնելու օրինական ճանաչված 253,2քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունները` 1քմ-ի օտարման համար վճարելով 3938 /երեք հազար ինն հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ, իսկ շինությունների զբաղեցրած 504,8քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ: 

5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/ 

  - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner