Հիմք ընդունելով Սոնա Վազգենի Փանաջյանի լիազորված անձ՝ Կարեն Մեժլումյանի 05.01.2024թ. N73 դիմումը գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 02/04/2021 N Կ-02042021-02-0055 որոշումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սոնա Վազգենի Փանաջյանին, Վազգեն, Հայկ և Տիգրան Մարդանյանների ժառանգությամբ ձեռք բերված տնամերձ հողամասի փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-028-0015-0010/ ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Սոնա Վազգենի Փանաջյանի /ծնվ.17.10.1975թ./, Վազգեն Վարուժանի Մարդանյանի /ծնվ․20․03․2008թ․/, Հայկ Վարուժանի Մարդանյանի /ծնվ․21․06․2001թ․/ և Տիգրան Վարուժանի Մարդանյանի /ծնվ․20․08․2003թ․/ ժառանգությամբ ձեռք բերված բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի 02-028-0015-0010 ծածկագրով փաստացի օգտագործվող 0․0691հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: