Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 12/09/2025 N Կ-12092025-02-0178 որոշումը և Ռոստամ Սարիբեկի Սահակյանի 12.11.2025թ. N 16341 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Աշտարակ համայնքի ղեկավարի 20.08.2025թ. N 2171-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությունը. << 1. Ճանաչել Ռոստամ Սարիբեկի Սահակյանի /ծնվ․ 28․03․1970թ․/ և Աննա Սարիբեկի Սահակյանի /06.06.1968թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 1-ին փողոց, 34 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0004-0029 կադաստրային ծածկագրով, 2023CRAKSY չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.16157 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 1 հատ պատուհանը ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1 հատ պատուհանի համար վճարելով 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ:
1 ) 1 x 1000 = 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ։ >>
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: