Հիմք ընդունելով Ջիվան Ահարոնի Հայրապետյանի 05.05.2025թ N 5268 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 38.1 հոդվածի 1-ին կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 1-ին փողոց, բնակելի տուն 36 հասցեում գտնվող Ջիվան Ահարոնի Հայրապետյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-080-0004-0030/ 0.09871 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը, պահեստը և պարիսպը, որոնք կառուցվել են 2019թ․, դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․ Ճանաչել Ջիվան Ահարոնի Հայրապետյանի /ծնվ․ 07․10․1955թ․/, Մարինե Սահակի Հայրապետյանի /ծնվ․ 24․10․1959թ․/, Անուշ Ջիվանի Հայրապետյանի /ծնվ․ 07․08․1981թ․/, Կարեն Ջիվանի Հայրապետյանի /ծնվ․ 17․08․1982թ․/, Արմինե Ջիվանի Հայրապետյանի /ծնվ․ 12․10․1984թ․/, Արմենուհի Ջիվանի Հայրապետյանի /ծնվ․ 12․10․1984թ․/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 1-ին փողոց, բնակելի տուն 7 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0004-0030 կադաստրային ծածկագրով, 20234J5GPJ չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.09871 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2019թ․ կառուցված, 35.6 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 10.6 քմ արտաքին մակերեսով պահեստը և 12․44 քմ պարիսպը /ընդամենը 47․64 քմ, որից բնակելի տան չափը՝ 35․6 քմ, օժանդակ շինության չափը՝ 12․04 քմ/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք /ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ:
1) 35․6 x 743 = 26451 /քսանվեց հազար չորս հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ։
2) 12․04 x 446 = 5370 /հիսուն հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ։
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 31821 /երեսունմեկ հազար ութ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ։
2․ Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Աշտարակ համայնքի ղեկավարի 12.02.2025թ. թիվ 383-Ա որոշումը ճանաչել չեղյալ:
4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: