Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 195
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 9
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 մարտի 2020 թվականի N 9

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2020Թ.-Ի ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Հարգելի համաքաղաքացիներ

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով 2020թ.-ի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին Աշտարակ համայնքի կողմից ներկայացվող 7 հայտերի առցանց քննարկմանը:

Աշտարակ համայնքի կողմից ներկայացվել են հետևյալ հայտերը`

  1. Համայնքի Ներսես Աշտարակեցու փողոցից պատմական միջուկ տանող ճանապարհի, բազմաբնակարան 2 շենքերի բակերի կապիտալ նորոգում, Արտակի փողոցի հիմնանորոգում, բազմաբնակարան 3 շենքերի բակերի  ասֆալտապատում, քայքայված հատվածների փոխարինում,
  2. Աշտարակ համայնքի լուսավորության համակարգի վերազինման,  արդիականացման աշխատանքների իրականացում,
  3. Աշտարակի քաղաքային զբոսայգու առկա լողավազանի և հարակից տարածքի  շենք-շինությունների վերկառուցում և բարեկարգում,
  4. Արամ Մանուկյան 9, Տիգրան Մեծի  34 շենքերի էներգարդյունավետ արդիականացման աշխատանքների իրականացում,
  5. Աշտարակ համայնքի փողոցների, բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման, քայքայված հատվածների փոխարինման աշխատանքների իրականացում,
  6. Ներսես Աշտարակեցու 76, Տիգրան Մեծի 2, Տիգրան Մեծի 27 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում,
  7. Աշտարակ համայնքի կարիքների համար աղբատար և բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռք բերում:

Ակնկալում ենք բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը հայտերի քննարկմանը:

Հանրային քննարկումը կայանալու է առցանց` 2020թ.-ի մարտի 3-ից ապրիլի 10-ը ներառյալ:

Տեղեկացնում ենք, որ քննարկման ժամանակ հաշվի կառնվեն միայն կայքում արված  կարծիքները:

Անհրաժեշտության դեպքում թողեք Ձեր էլեկտրոնային հասցեն՝ հետագայում կապ հաստատելու համար:

Հայտերի հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք առցանց դիմել համայնքի ղեկավարի տեղակալ Գևորգ Եղիազարյանին՝ ashtarakmunicipality@gmail.com էլեկտրոնային հասցեով:

 

Ակնկալում ենք ակտիվ քննարկում:

 



Կից փաստաթղթեր՝
(494.56 Կբ) 4. Էներգաարդյունավետություն
(368.63 Կբ) 3. Լողավազան
(373.95 Կբ) 2. Լուսավորություն
(468.24 Կբ) 1. Նոր ուղի
(287.26 Կբ) 6. Տանիքներ
(176.97 Կբ) 7. Մեքենաներ
(46.56 Կբ) 5. Ասֆալտապատում
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Անհայտ օգտատեր 58 ամիս առաջ
Ծանոթացա հրավերին և հասկացա,որ Ձեր հրավերը կազմվել է ինչ որ մեկի կամ մի քանիսի ճաշակով:Հրավերում չտեսա որևէ հիմնավորում կամ փողոցների ցանկ,թե ինչու են ընտրվել այդ փողոցները/չկան փողոցների անունները/:Գրում եք ասֆալտբետոնե հատվածների վերանորոգման մասին,այն դեպքում երբ առկան են փողոցներ,որոնք երբևէ չեն ասֆալտապատվել:Առցանց հանրային քննարկում անելուց առաջ անհրաժեշտ է,որ քաղաքի պատասխանատուները գոնե մեկ անգամ իրենց սեփական ոտքով կամ ավտոմեքենայով անցնեն Տանձանոց թաղամասի խայտառակ վիճակում գտնվող փողոցներով:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Հարգելի քաղաքապետարան, ինչպես գիտեք Աշտարակի մեծ մասը չունի ջրահեռացման համակարգ հատկապես սեփական տները որոնց կոյուղաջրերը կամ լցվում են առուները, կամ հորերը որոնցից ջրահեռացում կատարելու համար պահանջվում են հզոր մեքենաներ որոնք քաղաքի կոմունալ բաժինը չունի: Խնդրում ենք ուշադրություն դարձնել այս կարևոր խնդրի լուծմանը:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
3ket,@
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Հաշվի առնելով, որ բոլորն էլ շատ կարևոր են համայնքի զարգացման և բնակիչների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար, կարծում եմ հատկացված գումարը պետք է բաշխել այնպես, որ մասամբ վերանորոգվեն և՛ փողոցները, և՛ շենքերի տանիքները, և՛ զբոսայգու մի հատվածը, ամեն դեպքում մենք վստահում ենք մեր քաղաքի ղեկավար մարմնին և վստահ ենք, որ ոլորտին էլ հատկացվի գործը նպատակին կհասցվի։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Ողջունելի է ցանկացած աշխատանք,որ տարվում է համայնքի բարեկարգման ուղղությամբ, սակայն ցանկալի է նաև  աշխատանքների մեջ ներառվի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի հարակից տարածքը, որը ունի ասֆալտապատման կարիք, նշեմ որ այդ դպրոցում սովորող 600 աշակրտներ անձրևոտ օրերին անցնում են ցեխակույտերի, իսկ արևոտ օրերին փոշու ու հողերի միջոցով... Աշտարակ համայնքի լուսավորության համակարգի հետ կապված կարելի է նկատի ունենալ նաև Գիտավան 2 տանող ճանապարհը՝ անցումից մինչև Գիտավան հասնելը,  որը ամբողջությամբ մթության մեջ է, և լինելով քաղաքի ծայրամասում մարդիկ շատ հաճախ մթության մեջ ոտքով  անցնում այդ ճանապարը..
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Ողջունելի է, որ անգամ այս լարված օրերին մտածում եք Աշատարակը դարձնել ծաղկուն և օրինակելի քաղաք…..
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Ողջունում եմ Աշտարակի համայնքապետարանի գրեթե բոլոր նախաձեռնությունները, և ասում եմ այո Աշտարակը դարձնենք օրինակելի քաղաք կարգախոսը այլևս գործ է, և իհարկե նաեվ զարգացնել մշակույթային կյանքը համայնքում, առաջարկում եմ մշակույթի մեր հարգելի համաքաղաքացիներին միասին հետաքրքիր առաջարկներով համագործակցել, հարգանքներով Գևորգ Մելտոնյան։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Հարգելի քաղաքապետարան խնդրում եմ ուշադրության կենտրոնում պահել փոքր փողոցներում կուտակված անպետք մեքենաների, վագոնների, սայլերի ժանգոտած կմախքների հեռացմանը, դրանք ոչ միայն շատ տգեղ են, այլ նաև խանգարում են փողոցների անվտանգ երթևեկությանը: Նախապես շնորհակալություն:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Shat chisht naxagic  e, qani vor panelayin shenqi energiayi korust@ shat mec e
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Բարև Ձեզ։ Կարծում եմ բոլորն են համամիտ և ուրախ այն բոլոր բարեփոխումների և բարեկարգումների համար, որ վերջին տարիներին հետևողականորեն կատարվում են Աշտարակում։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ Աշտարակեցու փողոցից Մարյանե եկեղեցի տանող ճապապարհի բնակելի շենքերի կոյուղին խայտառակ վիճակում է և կարող է երկար տարիներ սպասված բարեկարգումը  ստիպվաղծ կարճ ժմկ հետո քանդվի։ Գուցէ ճիշտ կլիներ նախ «Վեոլիա ջրի »հետ բանակցել՝ այդ հարցը կարգավորելու համար։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն աննախադեպ ախտահանման աշխատանքների համար, որ իրականացնում է Աշտարակի համայնքապետարանը այս օրերին։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Ողջունում եմ Աշտարակի համայնքապետարանի գրեթե բոլոր նախաձեռնությունները, և ասում եմ այո Աշտարակը դարձնենք օրինակելի քաղաք կարգախոսը այլևս գործ է։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Բարև Ձեզ։ Ողջունելի է Ձեր կողմից ներկայացված 2020թ. սուբվենցիոն ծրագիրը,որը դրված է հանրային առցանց քննարկման։Ներկայացված վերը նշված հայտերից կցանկանայի համայնքում առաջնային ուշադրություն դարձնենք 1֊ին և 5֊րդ կետերով նշված հայտերը։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Բարև ձեզ, Ողջունելի է Ձեր կողմից ներկայացված բոլոր   սուբվենցիոն ծրագրերը։ Շատ կուզեի որ Աշտարակում լիներ  լողավազան,  մարզասրահ, որի համար աշտարակցիներս ստիպված չլինենք գնալու Երևան։ հուսով եմ որ ապագայում նկատի կունենաք։ խնդրում եմ Մայր առվի  բաց հատածները ինչ որ ձևով  ցանկապատել։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Բարև ձեզ, Արշակ Շահնազարյան փողոցը տարիներ շարունակ ուներ լուսավորության խնդիր. 2019-ին այդ խնդիրը լուծվեց որի համար շնորհակալ ենք քաղաքապետարանի աշխատակիցներին, բայց կա նաև մի շատ կարևոր հարց՝ փողոցի ասֆալտապատման հարցը, ներկայումս շատ վատ վիճակում է գտնվում, հուսով եմ այս հարցն էլ  լուծում կգտնի Ձեր կողմից, նախապես շնորհակալություն:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Բարև ձեզ, մեծ բավականություն ստացա տեսնելով,որ անգամ  այս օրերին մարդիկ կան ովքեր շարունակում են համայնքը բարելավող քայլեր ձեռնարկել: Վերը թվարկված հայտերի բավարարումը ,իսկապես նոր շունչ կհաղորդի մեր համայնքին:
Պատասխանել
Արթուր Ոսկանյան ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ | Համայնքի ղեկավարի խորհրդական 63 ամիս առաջ
Աշտարակի սուբվենցիոն ծրագրերի կօգնեն համայնքի սոցիալական զարգացմանը` այն ավելի գրավիչ դարձնելով բոլորիս համար:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Բարև ձեզ, շնորհակալություն բնակիչներիս կարծիքը աշխատանքների իրականացման համար հարցնելու համար, իսկ բոլոր խնդիրները կարևոր են մեր քաղաքի համար
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Բարև Ձեզ :Ողջունելի են բոլոր նախագծերը ,բայց ես հատկապես ոգևորվում եմ այն նախագծերից ,որոնք անմիջապես փոխկապակցված են մեր փոքրիկների հետ: Բակերում առկա խաղահրապարակներ, նոր խաղահրապարկ,քաղաքային զբոսայգու առկայություն, այս ամենը թույլ է տալիս բազմաթիվ  ծնողների ավելի հետաքրքիր և խաղային դրձնել մեր երեխաների առօրյան հենց մեր Աշտարակ քաղաքում: Սրանք այն աշխատանքներն են ,որոնք արժանի են բարձր գնահատանքի , քանի որ արված են մեր փոքրիկներին ուրախացնելու, օրը գնեղ դարձնելու և վերջիվերջո հնարավորություն է տրված խաղալ առանց Երևան գնալու:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Բարև Ձեզ։Շատ ողջունելի է ցանկացած աշխատանք,որ տարվում է համայնքի բարեկարգման ուղղությամբ։Շնորհակալություն ենք հայտնում  հատկապես  Տանձանոց  թաղամասում կատարված ասֆալտապատման աշխատանքների համար և հուսով ենք այդ աշխատանքները կլինեն շարունակական։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Բարև ձեզ, կխնդրեի աշխատանքներ տանել աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Խնդրում ենք Միկոյան եղբայրների փողոցի լուսավորության հարցը լուծեիք։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Ողջունելի ծրագիր է։ Անպայման կիրականացնենք։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Բարև Ձեզ, որպես Աշտարակ համայնքի բնակիչ, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համայնքը բարեկարգ  դարձնելու համար: Հույս ունենք, որ այդ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ,  կասֆալտապատվեն ավելի շատ փողոցներ, նորանոր ծրագրերի շնորհիվ  մեր հարազատ Աշտարակը կդառնա ավելի բարեկարգ, մաքուր և գեղեցիկ:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 63 ամիս առաջ
Es Anna Xachatryan em  es kcankanayi vor ogutyun tramadreiq nayev hashmandam erexaneri harcov
Պատասխանել
Անհայտ օգտատեր 64 ամիս առաջ
Ողջունելի նախաձեռնություն է հատկապես այս ժամանակահատվածի համար, երբ բորոլորս կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման մեջ ենք: Չեմ ուզում ներկայանալ այստեղ, բայց ծրագրերն ուսումնասիրելուց հետո էլեկտրոնային փոստով ձեզ կներկայացնեմ առաջարկություններ, եթե այդպիսին լինեն:
Պատասխանել

Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner