Հիմք ընդունելով Կարինե Գրիգորյանի 12.03.2026թ. N 3348՝ բնակելի տանը և տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ուջան բնակավայրում գտնվող բնակելի տանը և տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-109-0092-0014, 0,186 հա/ տալ 19 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ուջան բնակավայր, 23-րդ փողոց, բնակելի տուն N 19:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: