Հիմք ընդունելով Արփինե Հակոբյանի 25.07.2025թ. N 9629՝ բնակելի տանը և տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրում գտնվող բնակելի տանը և տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-087-0083-0006, 0,1 հա/ տալ 21 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, բնակելի տուն N 21:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/ -
Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: