Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 195
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 12
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

05 մարտի 2021 թվականի N 12

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2021Թ.-Ի ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Հարգելի համաքաղաքացիներ

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով 2021թ.-ի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին Աշտարակ համայնքի կողմից ներկայացվող հայտերի առցանց քննարկմանը:

Աշտարակ համայնքի կողմից ներկայացվել են հետևյալ հայտերը`

  1. Աշտարակ համայնքի թիվ 4 «Հասմիկ» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում,

  2. Աշտարակ համայնքի նախադպրոցական և արտադպրոցական կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում,

  3. Աշտարակ համայնքի Մուղնի թաղամասում և բազմաբնակարան շենքերի բակերում խաղահրապարակների և հանգստի գոտիների կառուցում և վերականգնում, Կոմիտասի այնվան զբոսայգու բարեկարգում,

  4. Աշտարակ համայնքի փողոցների, բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման, քայքայված հատվածների փոխարինման աշխատանքների իրականացում,

  5. Աշտարակ համայնքի բանուկ թաղամասերի լուսավորության նոր համակարգի կառուցման, առկա համակարգի ընդլայնման, վերազինման, արդիականացման աշխատանքների իրականացում։

Ակնկալում ենք բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը հայտերի քննարկմանը:

Հանրային քննարկումը կայանալու է առցանց` 2021թ.-ի մարտի 5-ից ապրիլի 10-ը ներառյալ:

Տեղեկացնում ենք, որ քննարկման ժամանակ հաշվի կառնվեն միայն ashtarakmunicipality@gmail.com էլեկտրոնային փոստին ուղարկված կարծիքները, դիտողություններն ու առաջարկությունները:

Հայտերի հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք առցանց դիմել համայնքի ղեկավարի տեղակալ Գևորգ Եղիազարյանին՝ 0232 31026 101 հեռախոսահամարով:

 

Ակնկալում ենք ակտիվ քննարկում:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner