Հիմք ընդունելով Մկրտիչ Խաչատրյանի 31.10.2025թ․ N15530 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-087-0019-0005/ տալ 7 համարը և հասցեն համարել՝
-Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, 14-րդ փողոց, 4-րդ նրբանցք, հողամաս 7:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: