Հիմք ընդունելով Աշտարակ Ձու ՍՊԸ-ի լիազորված անձ Զաքար Իսպիրյանի 23.10.2024թ. N 12004 շինարարության թույլտվություն տալու մասին դիմումը ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 Աշտարակ Ձու ՍՊԸ-ի Աղձք բնակավայրի 02-008-0146-0012 ծածկագրով հողամասում տալ թռչնանոցների կառուցման թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: