Հիմք ընդունելով Հրաչիկ Լյուդվիգի Թորոսյանի 01.09.2025թ N 11301 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող Հրաչիկ Լյուդվիգի Թորոսյանին սեփականության իրավունքով հատկացված 0.05 հա հողամասից /ծածկագիր 02-028-0044-0023/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.14093 հա /ընդամենը 0.19093 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Հրաչիկ Լյուդվիգի Թորոսյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Հրաչիկ Լյուդվիգի Թորոսյանի /ծնվ.03.06.1969թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0044-0023 կադաստրային ծածկագրում հատկացված 0.05 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.14093 հա /ընդհամենը 0.19093 հա / հողամասի նկատմամբ:
2. 02-028-0044-0023 ծածկագրով 0.19093 հա բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 1-ին փողոց, 57 բնակելի տուն:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: