Հիմք ընդունելով Սերգեյ Սամվելի Ադամյանի՝ իր սեփականությունը հանդիսացող օժանդակ շինության նպատակային նշանակությունը փոփոխելու մասին 09.03.2026թ. N 3141 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 և 15.04.2021թ. N 600-Ն որոշումների պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Սերգեյ Սամվելի Ադամյանին /ծնվ. 29.09.1986թ./ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ քաղաքի Գ. Նարեկացու փողոց N 59/5 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0221-0242/ բնակելի կառուցապատման հողամասում առկա 50.1քմ մակերեսով օժանդակ շինության նպատակային նշանակությունը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու և հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու, փոփոխել հասարակական նպատակային նշանակության, առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ գործառնական նշանակության՝ որպես առևտրի սրահ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ՝ Վ․ Վարդանյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: