Հիմք ընդունելով <<Արագածոտն>> ՋՕԸ-ի տնօրեն Գ. Արշակյանի 28.07.2022թ. N 267 գրությունը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին` 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ Արուճ գյուղի վարչական ղեկավարի նստավայրից 165քմ մակերեսով տարածքը <<Արագածոտն>> ՋՕԸ-ին անհատույց օգտագործման տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: 
2.Սույն որոշումից բխող հետագա ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին: 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:  |