Հիմք ընդունելով Վարդան Գևորգյանի 26.12.2024թ. N 14890, Վահե Սարուխանյանի 27․01․2025թ․ N 741 և Անդրանիկ Խաչատրյանի 29․01․2025թ․ N 782՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0371-0001 ծածկագրով, Վարդան և Հռիփսիկ Գրիգորի Գևորգյաններին, Հասմիկ Ժորժիկի Հարությունյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,222հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնապահական տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0698-0021 ծածկագրով, Վահե Գարիկի Սարուխանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,17965հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող և այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ. Արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: 3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0126-0005 ծածկագրով, Վլաս, Հասմիկ, Անահիտ, Անդրանիկ և Գևորգ Խաչատրյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,18հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /խաղող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /չորանոցի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |