Այսօր: Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 352
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՍԿԵՎԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հասմիկ Բաղդասարյանի 06/10/2025թ., N 13155՝ ինքնակամ շինությունը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ պարիսպը, որը կառուցվել է 2004 թվականին, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև շինությունը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Աշտարակ համայնքի, Ոսկեվազ բնակավայրի /02-087-0010-0022 ծածկագրից/ համայնքային սեփականություն հանդիսացող, 110 քմ բնակավայրերի նշանակության, բնակելի այլ հողամասի վրա կառուցված՝ 5.3 քմ մակերեսով ինքնակամ պարիսպը, /հաշվառման տվյալներ՝ վկայական N 29012024-02-0054/ ճանաչել համայնքային սեփականություն:

2. Առաջին կետում նշված 02-087-0010-0022 ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի, բնակելի այլ, 110 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության, համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:

3. Առաջին կետում նշված ինքնակամ պարիսպը ճանաչել օրինական: 4. 02-087-0010-0022 ծածկագրից 110 քմ մակերեսով հողամասի հասցեն համարել՝

- Աշտարակ, Ոսկեվազ, Արագածի փողոց, 1-ին նրբանցք, N 2/1:

5. Առաջարկել շինությունն իրականացրած Հասմիկ Բաղդասարյանին գնելու օրինական ճանաչված 5.3 քմ մակերեսով ինքնակամ պարիսպը` 1քմ-ի օտարման համար վճարելով 3347 /երեք հազար երեք հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ, իսկ պարսպով ծանրաբեռնված 110 քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 2887.5 /երկու հազար ութ հարյուր ութսունյոթ ամբողջ հինգ տասնորդական/ ՀՀ դրամ:

6. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Դավիթ Տիգրանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner