Հիմք ընդունելով գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի 20.12.2024թ. N ԱՏ-20122024-02-0608 տեղեկանքը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման 39-րդ կետի 2) ենթակետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզում հողամասերի սեփականության սուբյեկտի սխալի ուղղման նպատակով, Գեներալ Սաֆարյան փողոց, N 10 հասցեում գտնվող դպրոցի զբաղեցրած 4,1435հա հողամասից ՀՀ կառավարության 07.09.2006թ. N 1398-Ն որոշմամբ համայնքին փոխանցված 02-001-0742-0001 կադաստրային ծածկագրից 2,1179հա և 02-001-0742-0020 կադաստրային ծածկագրից 0,8066հա մակերեսով, համայնքային սեփականություն չհանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամասերը հանել համայնքային սեփականության գույքի ցանկից: |