Հիմք ընդունելով Ալբերտ Սերյոժի Ավագյանի 27.02.2025թ N2164 դիմումը, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0229-0010 ծածկագրի 0,1132 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ Ալբերտ Սերյոժի Ավագյանի սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Ալբերտ Սերյոժի Ավագյանի /ծնվ.25.08.1955թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0229-0010 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 99,57 քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: