Հիմք ընդունելով Հովիկ Եղիազարյանի 30.04.2025թ. N 5129 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Կողմերի համաձայնությամբ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող 56քմ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ Աշտարակի քաղաքապետի և Հովիկ Մարատի Եղիազարյանի միջև 07․12․2004թ․ կնքված Ս․Մ․ 3885 վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը համարել լուծված:
2. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /Ն․ Մուրադյան, Ս․ Պապյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: