Այսօր: Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 414
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 10
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ - ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ալբերտ Մելիքյանի 02.10.2023թ. N 10075, Երվանդ Առաքելյանի 03.10.2023թ. N 10110, Սիլվա Այվազյանի 23․10․2023թ․ N 10867, Ռուբեն Սիմոնյանի 26.10.2023թ. N 11158, Տիգրան Սիմոնյանի 26.10.2023թ. N 11159, Սերժիկ Գրիգորյանի 26.10.2023թ. N 11156, Բաբկեն Գևորգյանի 26․10․2023թ․ N 11154, Վահան Թունյանի 30․10․2023թ․ N 11244 և Խաչատուր Հարոյանի 31․10․2023թ․ N 11289՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0088-0048 ծածկագրով, Ալբերտ Սաշայի Մելիքյանի սեփականությունը հանդիսացող 1,2հա մակերեսով հողամասից 0,27հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ձկնաբուծական արհեստական ջրավազանի և պոմպակայանի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0355-0170 ծածկագրից, Երվանդ Վասպուրականի Առաքելյանինսեփականության իրավունքով պատկանող 0,03014հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /0,00239հա-վարելահող և 0,02775հա-արոտավայր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը`գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0109-0002 ծածկագրով, Սիլվա Այվազյանին և Համլետ Բարաբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,1հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /խաղողի այգի/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության  կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0531-0008 ծածկագրով, Ռուբեն Տիգրանի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 1,07523հա հողամասից 0,21712հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության  կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0531-0003 ծածկագրով,  Տիգրան Ռուբենի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,7038հա հողամասից 0,6134հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը`  գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

6. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0216-0026 ծածկագրով,  Սերժիկ Արմենի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,37804հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը`  գյուղատնտեսական արտադրական /չորանոցի և օժանդակ շինությունների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 7. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0216-0028 ծածկագրով,  Բաբկեն Բենյամինի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 0,37826հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը`  գյուղատնտեսական արտադրական /չորանոցի և օժանդակ շինությունների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

8. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0368-0002 ծածկագրով,  Վահան Արտաշեսի Թունյանին սեփականության իրավունքով պատկանող 0,256հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը`  գյուղատնտեսական արտադրական /ջերմոցի, սատնարանի և օժանդակ շինությունների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

9. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0692-0059 ծածկագրով, Խաչատուր Մերուժանի Հարոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,47843հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող, այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը`գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner