Հիմք ընդունելով Ռաֆիկ Մխիթարյանի լիազորված անձ՝ Գրիգոր Մխիթարյանից 17.12.2024թ. N 14438՝ անշարժ գույքի բաժանվող մասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Մայիսյան փողոց, 4 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝ Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր` 02-001-0160-0008, 0.13404 հա/ տալ 4 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Մայիսյան փողոց, 4 բնակելի տուն։
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր` 02-001-0160-0008, 0.05386 հա/ տալ 4/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Մայիսյան փողոց, 4/1 շինություն։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: