Հիմք ընդունելով Հակոբ Բարսեղի Բարսեղյանի 04.11.2025թ. թիվ 15858 դիմումը, իր սեփականությունը հանդիսացող ըստ Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի կադաստրային քարտեզի 02-004-0103-0004 ծածկագրով 0.1600 հա հողամասում ներառված 0.03325 հա գյուղատնտեսական վարելահող ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք գյուղատնտեսական պտղատու այգի /հնդավոր/ հողատեսքի փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 06.11.2025թ. թիվ 96 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Հակոբ Բարսեղի Բարսեղյանին /ծնվ. 12.03.1971թ/ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի կադաստրային քարտեզի 02-004-0103-0004 ծածկագրով 0.1600 հա հողամասում ներառված 0.03325 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող ցածրարժեք հողատեսքի հողամասը փոխադրել բարձրարժեք պտղատու այգի /հնդավոր/ հողատեսքի:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան , Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: